ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ռոլան Գարոսի առաջին շրջանի խաղում 6:3, 2:6, 6:4 հաշվով առավելության հասավ շվեյցարուհի Բելինդա Բենչիչի նկատմամբ, գրում է Armsport-ը։
Մարզիկները կորտում անցկացրին 2 ժամ 21 րոպե։
Ավանեսյանն ունեցավ վեց կրկնակի սխալ և վեց իրացված բրեյք-փոինթ։
Հատկանշական է, որ շվեյցարուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 12-րդն է: Ավանեսյանը 134-րդն է:
--00—ՍՊ