ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը։ Այն մարզերի 160 պատանու տալիս է հնարավորություն մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների մոտ։
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը և որին միացել են Հայաստանի առաջատար բրենդերը։
Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ