ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Ամերիաբանկը» իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել․
«Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք
Մեր թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը վաղն ուղևորվելու է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած մեր արցախցի հայրենակիցների կարիքները: Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը:
Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքներ
3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ
Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստան գտած այս ընտանիքներին կտրամադրվի 𝟏𝟎𝟎 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը:»։
--00—ԱՊ