ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Էրդողանական և ալիևյան վարչախմբերն ունեն բազմաթիվ տարբերություններ, բայց մի հարցում դրանք շատ նման են, և դա սրանց հայատյաց ու գիշատիչ բնույթն է։
Ցանկացած ընդառաջ քայլ, էլ չասեմ՝ բարի կամք, այս երկու բռնապետական վարչախմբերը դիտարկում են թուլության ու անզորության նշան և էլ ավելի լկտի ու հանդուգն են դառնում։
Այս առոմով մանկամիտ պատրանքներից չազատվելը ոչ միայն հանգեցնում է մեր՝ որպես պետության և ազգի, արժանապատվության ոտնահարման, այլ նաև ստեղծում է նոր վտանգներ և մարտահրավերներ»։
--00—ՍՊ