ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը բաց է թողել իր կիրակնօրյա օրհնությունը։ 86-ամյա պապը չի կատարել իր ավանդական կիրակնօրյա կեսօրվա հրապարակային «Angelus» աղոթքը և հեռուստացույցով չի դիտել պատարագը։ Այս մասին հայտնել են Վատիկանից։
Նշվում է, որ վիրահատությունից հետո վերջինիս վերականգնումը նորմալ է ընթանում, նա սկսել է ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները։ Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել ծանրաբեռնումից որովայնի շրջանում երեքժամյա վիրահատությունից հետո։
Հռոմի պապի բոլոր ընդունելությունները հետաձգվել են մինչև հունիսի 18-ը։
--00—ՅՄ