Ադրբեջանը կրակում է գործարանի վրա, որ հնարավորություն չտա մեզ զարգանալ. Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Ադրբեջանը կրակում է գործարանի վրա, որ հնարավորություն չտա մեզ զարգանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ անդրադառնալով Երասխում ադրբեջանական սադրանքին։



Նա նշեց, որ գործարանի կառուցման համար ներդրում է արել ԱՄՆ-ն։



«Խոսքը 70 և ավելի մլն դոլարի մասին է։ Այս պահին 200-ից ավելի մարդ է աշխատում, բայց գործարանը շահագործման հանձնելուց հետո 1000-ից ավելի աշխատող է ունենալու»,-ասաց մարզպետը։



Հիշեցնենք, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներին մասնակցող 2 անձ՝ Հնդկաստանի 2 քաղաքացի։



Մանրամասները՝ տեսանյութում։

1

2



--00--ԶՀ