Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

Screenshot_7

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

--00—ՅՄ