Կարեն Անդրեասյանը կուսակցության անդամ է․ հրավիրում եմ ԲԴԽ ուշադրությանը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

գգ

«Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ: Ինչպես գիտեք, Բարձրագույն խորհրդի նախագահը դատավոր է»,-  գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:

Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը»,- նշել է նա։ 

--00—ՍՊ