ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը արձագանքել է հունիսի 28-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով ՊԲ չորս զինծառայողներ են զոհվել։
«Խորը վշտով տեղեկացա Լեռնային Ղարաբաղում սպանված չորս հայերի մասին։ Մենք դեռ շարունակում ենք վերահսկել իրավիճակը, Միացյալ Նահանգները հաստատակամորեն կպահպանի խաղաղությունը տարածաշրջանում»,-թվիթերում գրել է Մենենդեսը:
--00—ՅՄ