ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։
--00—ԼՄ