Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է ավելի քան 40 ոստիկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

photo_2023-07-02_10-43-49

Ավելի քան 40 ոստիկան է վիրավորվել Ֆրանսիայում գիշերային անկարգությունների ժամանակ, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը թվիթերում։

Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ խոսքը 45 տուժած իրավապահների մասին է։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:

--00—ՅՄ