ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, փոխանցում է «Լուրեր»-ը։
Նա անդրադարձել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի մասին, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝ համաձայնության գալով ՆԱՏՕ-ի հետ Շվեդիայի անդամակցության հարցում, ինչպես նաև «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելով:
Վելայաթին անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի ապահովմանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ