«Վագների» մարտիկները սկսել են մարզել Բելառուսի զինապարտներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

ս

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները սկսել են մարզել Բելառուսի տարածքային զորքերի ստորաբաժանումների զինապարտներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲեԼՏԱ-ն, այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։ Մարզումներն անցկացվում են Մոգիլևի մարզում՝ Օսիպովիչի քաղաքից ոչ հեռու։

Բելառուսի տարածքային զորքերի ստորաբաժանումները վագներցիների ղեկավարությամբ յուրացնում են մարտավարական հրաձգության և մարտի դաշտ տեղաշարժվելու հմտությունները: Զինապարտները նաև ինժեներական պատրաստության և տակտիկական բժշկության գիտելիքներ են ձեռք բերում, հայտնել Է գերատեսչությունը:



--00—ՍՊ