ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ծանր ռազմական տեխնիկան կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հակիրճ հայտարարություն է տարածել ՌԴ ռազմական գերատեսչությունը:
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Վագներ» ՄՌԸ-ի կողմից ծանր ռազմական տեխնիկան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գործող ստորաբաժանումներին փոխանցելու համար», - գրված է հայտարարությունում:
Հունիսի 26-ի տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» ՄՌԸ-ի զինվորներին ընտրության առաջ էր կանգնեցրել՝ շարունակել ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով Պաշտպանության նախարարության կամ այլ ուժային մարմինների հետ, վերադառնալ իրենց հարազատների մոտ կամ մեկնել Բելառուս:
Վլադիմիր Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում իր ներդրման համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ