ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ԱՄՆ-ն փորձում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենն ասել է, որ զարմացած չէ Տվերի մարզում ինքնաթիռի կործանման փաստով, բայց մանրամասների չի տիրապետում։ Հարցին, թե կարծում է՞,արդյոք, որ ինքնաթիռի կործանման հետևում կանգնած է Ռուսաստանի ղեկավարությունը, Բայդենն ասել է. «Քիչ բան է կատարվում Ռուսաստանում, ինչի հետևում կանգնած չէ Պուտինը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Պրիգոժինը, հավանաբար, զոհվել է ավիավթարի հետևանքով։
--00—ՍՊ