ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
«Վագներ» ՄՌԸ-ի ապստամբությունը բեմադրված չէր, նույնիսկ Արևմուտքում հիմա չէին ցանկանա իրադարձությունների նման զարգացում։ Այդ մասին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում․
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ՝ ահա, Պրիգոժինի խռովությունը թուլացրեց Պուտինին, անհեթեթ է մտածում։ Պուտինը պարզապես ավելի մոբիլիզացված է, խորամանկ և իմաստուն։ Դա մեր հակառակորդները պետք է իմանան», - նշել է նա։
--00—ՍՊ