ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․
«Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին: Պապը զարմանալի խոսքեր ասաց: Նա պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել։ Բայց նույնիսկ այդքան մեծ տարիքում և դժվարին իրավիճակում ազատարար զինվորը մտածում է ոչ թե իր, այլ իր ծոռների, իր վիրավոր երկրի մասին, որն այնքան շատ բան արեց շագանակագույն ժանտախտը հաղթելու համար և այն իրավիճակի մասին, որում այսօր հայտնվել է աշխարհը: Այո, շատ հետաքրքիր ուղերձ է աշխարհին»,- գրել է Բաբայանը։
--00—ՍՊ