ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրավիրվելու է 5 տասնյակից ավելի լրատվամիջոց:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրա հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 22-ին:
--00—ՍՊ