ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ավարտվել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ գրազը՝ «Ռոլեքսի» վրա:
– 2020 թվականին Կարպինն ասաց, որ գրազ է եկել քեզ, Պոպովի, Երեմենկոյի, Մամաևի, Իոնովի և Կոզլովի հետ՝ «Ռոստովի»՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու վերաբերյալ։ «Ռոստովը» ի վերջո դուրս չեկավ խմբային փուլ, և Կարպինը հաղթեց գրազը։ Տվեցի՞ք նրան «Ռոլեքսը ։
-Այդ ժամանակ համաճարակը սկսվեց, և ամեն ինչ խառնվեց իրար: Այդ տարի Պոպովն ու Իոնովն ընդհանրապես հեռացան «Ռոստովից», ուստի գրազի ժամանակը չէր։ Հետևաբար, Գեորգիչն առանց «Ռոլեքսի» մնաց:
Աղբյուրը՝ Armsport.am։
--00—ՅՄ