ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գևորգ Հայրապետյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ՝ Գևորգ Հայրապետյանին 2023 թվականի օգոստոսի 2-ից ազատել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»։
--00—ՅՄ