ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան կարդիականացնի Ադրբեջանի «SU-25» ռմբակոծիչները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռմբակոծիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ «SU-25» ռմբակոծիչների վրա տեղադրված են թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և հրթիռներ, որոնք ևս ենթարկվել են փորձարկման։
Նշվում է, որ «SU-25 ML» ռմբակոծիչները կանվանափոխվեն «Լաչին»։
--00—ԼՀ