Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

da658fe5-bc76-4ae6-bb15-e1da434b2198.jpg

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել, և մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 28-ամյա և 30-ամյա երեք երիտասարդների։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«28-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, իսկ վարորդը իրավապահներին հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

--00—ԶՀ