ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
«Վոլֆսբուրգի» սպորտային տնօրեն Սեբաստիան Շինձելորցն արձագանքել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։
«Հետաքրքրվա՞ծ ենք Թիկնիզյանի ծառայություններով։ Մենք նույնիսկ նրա պրոֆիլը չունենք սեղանին», – ասել է Շինձելորցը Спорт-Экспресс-ի հետ զրույցում։
Ավելի վաղ լրագրող Իվան Կարպովը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է գերմանական ակումբը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ