ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Չնայած ստեղծված անմարդկային պայմաններին՝ Արցախում կյանքը շարունակվում է, ու դրա ապացույցը ամեն օր ծնվող փոքրիկներն են։ Արցախի մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրենն ավելի վաղ հայտնել էր, որ չնայած դժվարություններին ու բարդություններին ծնունդների թիվը չի նվազել։
«Մոր համար երևի ամենադժվարն այն է, երբ երեխան ինչ–որ բան է ուզում, ինչ–որ բանի կարիք ունի, իսկ դու ունես գումար ու հնարավորություն, բայց չես կարողանում դա ապահովել, քանի որ ապրանքը պարզապես չկա», Hy.armradio.am-ի փոխանցմամբ՝ ասում է արցախցի մայրիկներից մեկը։
Ամենամեծ խնդիրը երեխայի համար անհրաժեշտ պարագաներ գտնելն է․
«Որ ասում էին աղջիկ ես ունենալու, անունն ինչ ես գնելու միշտ կատակով ասում էի, որ Բլոկադինա եմ դնելու։ Հիմա որ աղջկաս՝ Ռոզիին նայում եմ ասում եմ իրոք Բլոկադինա ես դու։ Խեղճ երեխաս ինչ ծնվել է, կամ հացի, կամ կաթնամթերքի համար հերթերի մեջ է»,- նշում է Մարիամը։
--00—ՍՊ