ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
«Պարսից ծոց-Սև ծով» Միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի գաղափարը 2016 թվականին առաջին անգամ հնչեցրեց Իրանը: Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը և Հունաստանը։ Պաշտոնապես նախագիծը պետք է Թեհրանը կապի Եվրոպային (դա չի նշանակում, որ Իրանը դեպի ԵՄ երկրներ ուրիշ ելք չունի. խմբ.) Երևանով և Թբիլիսիով` այդպիսով մեծացնելով մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։ Քննարկվում է նաև նախագծին Դելիի միանալու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայի-ից։
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ–ի համաձայնագրի ստորագրումը նոր որակ կհաղորդի նաև Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը: Մանրամասները` այստեղ։
--00—ԼՀ