ՄԱԿ-ի ԱԽ նիստը կկայանա Երևանի ժամանակով 23։00-ին. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

333629023_130461549968470_4203040388881035331_n_thumb.thumb_

ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումից։

«Հայաստանի պահանջով նախատեսվող Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին կարող եք հետևել առցանց, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին»,- գրված է հրապարակման մեջ։

Գրառման ներքո ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղադրել է նիստի անցկացման ընթացքն ուղիղ եթերում հեռարձակող էլեկտրոնային հասցեն։

--00—ՅՄ