ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սանտա Կոլոմա» (Անդորրա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման գլխավոր մրցավար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նալբանդյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ մրցավարը կլինի Վարդան Մանուկյանը:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Նիդերլանդների Ալկմար քաղաքում։
—ԼՀ