ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Հետքը գրում է․ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդիները՝ Ալբերտ և Արտյոմ Ղարաքեշիշյանները, կինը՝ Լարիսա Լավրենովան և վերջինիս հարսը հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքերի ուսումնասիրության վերաբերյալ գործի նյութերին:
Ալբերտ Ղարաքեշիշյանը եղել է Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Ղարաքեշիշյանն իր ենթակաների և «Հայփոստի» աշխատակիցների հետ հափշտակել են մոտ 551 միլիոն դրամ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ՍՊ