ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:



Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշուստինին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ Պետական   արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Պատվիրակությունների ղեկավարներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և կորոշեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական ծրագրերը։

--00—ՍՊ