Գորիսում և Խնձորեսկ բնակավայրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

a296cfa35f193ffc8edcf9446714961d

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 29֊ին Գորիսում և Խնձորեսկ բնակավայրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ։

Ստորև ներկայացնում ենք օրակարգը`

Ժամը` 13։30 - Խնձորեսկ բնակավայրում տեղի կունենա «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասի բացման արարողությունը

Ժամը` 15։30 - Գորիս համայնքում տեղի կունենա Ավանագարդ 5֊րդ թաղամասի( Ծտի բներ) վերակառուցված փողոցների և խաղահրապարակի բացման արարողությունը

Ժամը` 16։30 - Տեղի կունենա Գետափնյա թաղամասի վերակառուցված փողոցների բացման արարողությունը

Ժամը` 18։00 - Գետափնյա թաղամասում տեղի կունենա թիվ 3 ՆՈՒՀ֊ի բացման արարողությունը

Գորիսի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու նախատեսվող միջոցառումներին։

--00—ՅՄ