Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան. News.am

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

տղ

Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան, զինված ուժերում վաղուց էր ծառայում: Սիսիանի աքաղաքպետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Կարապետյանը NEWS.am-ի հայտնեց, որ Արման Բաբաջանյանը սպա էր՝ կոչումով մայոր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո զինված ուժերում էր ծառայում:

Նա նշեց, որ Արման Բաբաջանյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկուսը դպրոցական են, մեկը՝ մանկապարտեզ էր հաճախում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:

--00—ԼՀ