ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ա Սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Ֆիորենտինային» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Մարկուս Թյուրամը, իսկ 53-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց այն։ 5 րոպե անց Չալհանողլուն 11-մետրանոցից կատարած հարվածով հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 73-ին Լաուտարոն դուբլ ձևակերպեց։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
Այս խաղից հետո «Ինտերը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆիորենտինան» 4 միավորով 8-րդ տեղում է։
--00—ԼՀ