Այս պահին խուզարկում են Գարիկ Գալեյանի տունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

6c9c5bc2c0cb4d78b7859937a510fff9_M

24News-ի տեղեկություններով, այս պահին խուզարկություն է իրականացվում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տանը: Այնտեղ է գտնվում նաև Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։

Նշենք, որ Գալեյանին ձերբակալել են այսօր։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր՝ Գարիկ Գալեյանի և նրա եղբոր` Արթուր Գալեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

--00—ՅՄ