Պետք է համախմբվել մյուս առևանգված հայրենակիցների, ռազմագերիների ազատ արձակման համար․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

դ

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանը ազատ է արձակել դեռեւս օգոստոսի 28-ին Բերձորի միջանցքում ապօրինի գործող անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ առեւանգված Արցախից մեր 3 հայրենակիցներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին, Լեւոն Գրիգորյանին, ովքեր բացի միջազգային մարդասիրական իրավունքից ենթակա են նաեւ ՀՀ քաղաքացիությամբ պայմանավորված պաշտպանության ՀՀ Կառավարության կողմից։

Այժմ բոլորս պետք է համախմբենք մեր ուժերն ու միասին նպաստենք ադրբեջանական ցեղասպան քաղաքականության նկատմամբ ճնշման մեծացմանը, որպեսզի հնարավորինս արագ հասնենք մեր մյուս առեւանգված հայրենակիցների, ռազմագերիների ազատ արձակմանը, ապօրինի անցակետի վերացմանն ու նմանատիպ դեպքերի կասեցմանը, Բերձորի միջանցքի բացմանն ու անխափան վերագործարկմանը, Արցախի քաղաքական իրավունքների ճանաչմանը եւ ի վերջո մայր հայրենիքի հետ նրա վերամիավորմանը։

--00—ՍՊ