ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր` տեղում ծանոթանալու մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը:
Հիշեցնենք, որ նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, որտեղ արջերի հարձակումների հետևանքով տնային տնտեսությունները վնասներ էին կրել: Մարզպետը խոստացել էր կարճ ժամանակում խնդրին լուծում տալ:
Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը», առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:
Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա,- ասվում է ՇՄՆ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ