ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սա շատ տխուր և միաժամանակ շատ վտանգավոր վայր է, սա մերօրյա ողբերգություն է։ Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նշենք, որ վերջինս այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն 9 ամիս է ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից։
Հավելենք, որ այնտեղ են նաև Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռները, որոնց մուտքն Արցախ նույնպես արգելվել է Ադրբեջանի կողմից:
--00—ՅՄ