ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապացությամբ:
Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին հանձնել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ՝ մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում ներդրված զգալի ավանդի համար:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ծովինար Սողոմոնյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար:
--00—ՅՄ