ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երեկ երեկոյան՝ ժամը 21։30 սահմաններում, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՌԴ-ում և Հայաստանում հայտնի բլոգերի՝ Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին։
Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսդգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
--00—ԱՊ