ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մայրաքաղաք Երևանում երեկ անցկացվեցին ավագանու ընտրությունները, սակայն մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է լինելու Երևան քաղաքի 14-րդ քաղաքապետը, քանի որ առաջադրված 14 ուժերից և ոչ մեկը չհավաքեց բավարար քանակով քվե: Այս պահին ուժերի միջև կոալիցիոն դաշտում համագործակցության հնարավորությունն է քննարկվում:
24News-ը հարցում է իրականացրել երևանցիների շրջանում, պարզելու՝ սպասելի՞ էր նման արդյունք ընտրություններում քաղաքացիների համար, թե՞ ոչ: Հարցված քաղաքացիներից մեկը նշեց. «Ինձ թվում էր՝ մեր ժողովուրդն ավելի խելացի կլիներ. արդյունքներից գոհ չեմ»: Երևանցիներից մեկն էլ ասաց. «Առանց քաղաքապետի էլ «յոլա» կգնանք»:
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:
--00—ԱՊ