ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Փաշինյանի անգործությունը բացեց Ալիևի ճանապարհը դեպի Արցախ, անցնցում իշխանափոխություն է պետք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանի համոզմամբ, Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացնում Արցախում, ինչի մասին արդեն տևական ժամանակ է, ինչ զգուշացվում է։ Ըստ նրա` Ադրբեջանը փորձում է իր դրոշը բարձրացնել Ստեփանակերտում, իսկ ինչով են զբաղված ռուս խաղապահները պարզ չէ։ Զուրաբյանի պնդմամբ, իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ