ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Եվրամիությունը Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ դեռ որոշումներ չունի, իրավիճակը գնահատվում է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար։
Նրանք միացել է ֆրանսիացի եվրապատգամավոր Նաթալի Լուազոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջին։
--00—ՅՄ