ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Պատային իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ հատվածի միջև առնվազն երկխոսություն սկսի։ Այս մասին 24TV-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին։
Ըստ Քոչարյանի, այս օրերին ընթացող հանրահավաքները որոշակի տարբերվում են 2022 թ-ի «Դիմադրության շարժման» հանրահավաքներից ՝ շատ է երիտասարդությունը, մարդիկ ավելի վճռական են։ Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզի մասին, թե ինքը առաջնորդելու է անկախության շարժումը, բանախոսը նկատեց, որ Փաշինյանն այս ընթացքում կործանել է ամեն ինչ, այդ թվում նաև այդ թեզը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ