ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Ազգային առաջընթաց» կուսակցության հայտարարությունը․
«Ելնելով Երևանի հանդեպ իմ պարտականություններից՝ պետք է հստակեցնեմ մեր թիմի դիրքորոշումը հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ։
«Հանրային ձայն» կուսակցության յոթ ավագներից մեկը կալանավորված է, մյուսը գտնվում է հետաքննության մեջ։ Սա ընդդիմությանը, այդ թվում՝ մեզ, չի թողնում միասնական թեկնածու ներկայացնելու հնարավորություն՝ հաշվի առնելով, որ մանդատների բաշխումը 32 է իշխանության, 31՝ ընդդիմության համար։
Մեր դիրքորոշումը.
Մենք ընտրում ենք բոյկոտել նիստը՝ քարոզելով նոր ընտրություններ.
«Մայր Հայաստանն» արդեն հայտարարել է նիստին իրենց չներկայանալու մասին։
Թեև «Հանրային ձայնը» տարբերվում է իր մոտեցումներով, սակայն անգամ մեկ թեկնածուով ներկայանալն ապահովելու է ՔՊ-ի թեկնածուի հաղթանակը:
Միշտ հիշեք՝ կարեվոր է ուշադրություն դարձնել գործողություններին, ոչ թե խոսքերին:
Մեր անսասան սկզբունքը պարզ է. մենք դեմ ենք եղել նախկինների հետ կոալիցիային և զերծ ենք մնացել ՔՊ-ի հետ համագործակցությունից։ Ուստի մենք ձեռնպահ ենք մնալու նիստից»։
--00—ՅՄ