ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձարստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:
Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է.
«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Politico» թերթը հայտնել էր՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա սկսելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կարգով արտահերթ բանակցություններ են վարել. դրանք տեղի են ունեցել Թուրքիայում:
--00—ՅՄ