ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հրաժարվել բռնությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
«Հաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը, որ 75 տարի ձգձգվող այս հակամարտությունը ուժային լուծում չունի և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավական հիմքով լիարժեք բանակցային գործընթացի միջոցով»,- ասված է ՌԴ ԱԳն հայտարարության մեջ։
--00—ՅՄ