ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում պահանջված է, որոշ հայեր կարող են վերադառնալ: Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ցավոք սրտի, Ղարաբաղում բնակվող հայերից շատերը որոշել են հեռանալ այդ տարածքներից, բայց ռուս խաղաղապահների առաքելությունը մնում է ավելի քան պահանջված, նրանց միջնորդությամբ շփումներ են տեղի ունենում հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև», - մասնավորապես նշել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ պետք չի բացառել, թե հեռացածների մի մասը կվերադառնա, վերադարձողների խաղաղության ապահովման երաշխիքը կլինեն խաղաղապահները։
Գալուզինը համոզմունք է արտահայտել նաև, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ դաշինքին և ռազմավարական գործընկերությանը, իսկ բարդ հարցերը, դիվանագետի կարծիքվ, կլուծվեն պաշտոնական մակարդակում։
«Ցավոք, հայկական կողմում կա հանրային ոչ բարեկամական հռետորաբանություն։ Հուսով ենք, որ Երևանը համարժեք կգնահատի գործընկերության կարևորությունը», - իր մտահոգությունն է հայտնել ՌԴ փոխարտգործնախարարը։
--00—ԱՊ