ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։
«Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար, ԵՄ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,-ասաց նա։
Մեցոլան կոչ արեց հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը ԼՂ-ում․ «Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվել շարունակող հայերի միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղության հաստատմանը և հաշտեցմանը»,-ասաց Եվրախորհրդարանի ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ