Ալիևը Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News 

ալ

 Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքին։



Ըստ Ադրբեջանի ղեկավարի կայքի՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։



Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի մտադրությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և մոտ ապագայում դրա ստորագրման վերաբերյալ։

  --00--ԼՀ