ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News
Նախկինում էլ ՀՀ, ՌԴ-ից բացի, թեկուզ փոքր քանակով, տարբեր երկրներից ներմուծումներ է իրականացրել։ Այդտեղ պետք է հաշվի առնել այն բոլոր դժվարությունները, որոնք կան, քանի որ Հայաստանը տարանցիկ փոխադրման միջոցով է ներկրում սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այս տարիների ընթացքում այն իրականացվել է Վրաստանի և Իրանի տարածքով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ զենքի ներկրման այլ երկրներ են գտել։
Օհանյանը ողջունում է այլ երկրներից զենքի ներկրումը, բայց մյուս կողմից չի ընդունում այդ ֆոնին մեր երկրի հարաբերությունների վատթարացումը ՌԴ-ի հետ։
«Իմ օրոք 1500 ինքնաթիռ ռազմամթերք ենք ներկրել ՌԴ-ից»,- նշեց Օհանյանը։
Օհանյանը ընդգծեց, որ մեր ռազմավարական դաշնակցությունը երկար տարիների պատմություն ունի, և դա չի սահմանափակվում միայն Հայաստանով և ՌԴ-ով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ