Ադրբեջանը, լինելով ագրեսոր պետություն, ուզում է հայ ժողովրդին վզին փաթաթել ագրեսորի պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Լեռնային Ղարաբաղի սուբյեկտիվությունը պետք է ապահովվի՝ պահպանելով պետական ​​ինստիտուտները անվտանգության միջազգային երաշխիքներով։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց  Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը ընդգծեց, որ առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, Արցախի հայերի վերադարձը իրենց տներ դժվար կլինի։

Նա անբարոյական և պարտվողական է անվանել Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը՝ հեռու մնալ էթնիկ զտումներին բախված արցախցիներից։ 

«Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ հայ ժողովրդի ընտրած գոյություն ունեցող կամ նոր ձեւաչափերով բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասաց նա։

Օհանյանը անդրադարձավ նաև Բաքվից հնչող մեղադրանքներին․

«Ադրբեջանը թող զբաղվի իր ներքին գործերով, նա իրավունք չունի զբաղվել հայության և Արցախի գործերով։ Ադրբեջանը, լինելով հանցագործ, ագրեսոր պետություն, ուզում է հայ ժողովրդին վզին փաթաթել ագրեսորի պատժամիջոցները, դրանք պետք է իրականացվեն Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ